Մադրիդի «Ռեալ»-ի մարզադաշտի իրավունքը մոտ ժամանակներս կարող է փոխվել:
Marca-ի փոխանցմամբ՝ Microsoft, Audi, Emirates ընկերությունները կպայքարեն «Ռեալ»-ի մարզադաշտի անվան իրավունքի ձեռքբերման համար: Գործարքի արժեքը կարող է կազմել 25 մլն եվրո տարեկան:
Եթե համաձայնագիրը ստորագրվի, ապա «Ռեալ»-ը մարզադաշտի անվան վաճառքից ստացվող գումարի չափով կդառնա առաջինն աշխարհում՝ գերազանցելով Մյունխենի «Բավարիա»-ին, որը վաստակում է 21 մլն եվրո:






































