Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Գլխավոր դատախազության դուռը հրկիզողը համաներմամբ ազատ արձակվեց (լուսանկարներ)

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սկսվեց և ավարտվեց Խաչատուր Ղալեչյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հուլիսի 4-ին, ժամը 22-ն անց 50 րոպեին Խաչատուր Ղալեչյանը ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ աշխատանքային ժամից հետո հանրավտանգ եղանակով իր հետ բերած դյուրավառ հեղուկով լի բանկայով հարվածել է ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի երկրորդ մուտքի փայտե քառափեղկ դռանը և դրա վրա տեղադրված ճաղավանդակին:

Ապակե բանկան կոտրվել է: Թափված դյուրավառ հեղուկը հրկիզելու միջոցով Ղալեչյանն այրել է գլխավոր դատախազության երկրորդ մուտքի դռան մի հատվածը՝ գլխավոր դատախազությանը պատճառելով 37 հազար 550 դրամի նյութական վնաս:

Խաչատուր Ղալեչյանը կալանքի տակ է առնվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

51-ամյա Ղալեչյանը այդ եղանակով ցանկացել է ուշադրություն գրավել իր գործի նկատմամբ:

Ըստ հարազատների՝ յոթ-ութ տարի առաջ Ղալեչյանից, նրա համոզմամբ ապօրինի կերպով, վերցվել է նրա տնօրինության տակ գտնվող, որպես խանութ օգտագործվող նկուղային տարածքը Գարեգին Նժդեհի փողոցում:

Ղալեչյանը պայքարել է տարբեր ատյաններում, իր համոզմամբ՝ արդարություն չի գտել: Հուսահատության հասնելով՝ արդարության բացակայության վերաբերյալ իր բողոքը քաղաքացին հայտնել է դատախազության մուտքի դուռը հրկիզելով:

Կալանքի տակ գտնված ժամանակ Ղալեչյանը երեք անգամ հացադուլ է հայտարարել:

Դատավարության նախապատրաստման փուլում ամբաստանյալ Ղալեչյանն ու իր շահերի պաշտպանը միջնորդություն ներկայացրին արագացված ընթացակարգով գործը քննելու վերաբերյալ:

Մեղադրողը և տուժողի ներկայացուցիչը չառարկեցին, որովհետև պատճառված նյութական վնասը՝ 37 հազար 550 դրամն ամբողջությամբ հատուցվել էր Ղալեչյանի հարազատների կողմից:

Ղալեչյանի հարազատները, որ ներկա էին դատական նիստերի դահլիճում, ուրախացան, երբ ամբաստանյալը միջնորդեց արագացված կարգով գործը քննելու վերաբերյալ: Ուրախության արցունքները վկայում էին, որ ընտանիքի վրա ծանր էր անդրադարձել արդարության բացակայության դեմ Խաչատուրի բողոքը: Նրանք տառապում էին՝ Խաչատուրի հյուծված տեսքը և կալանավորի կարգավիճակը տեսնելով: Դատարանի միջանցքում Խաչատուր Ղալեչյանի տեսությանն էր սպասում նորածին թոռնիկը, ում Ղալեչյանը դեռ չէր տեսել:

Խաչատուր Ղալեչյանը ընդունեց մեղքը:

Մեղադրողը միջնորդեց Խաչատուր Ղալեչյանին մեղավոր ճանաչել, դատապարտել մեկ տարի ազատազրկման, ապա համաներման կիրառմամբ ազատել պատժից և ազատ արձակել դատական նիստերի դահլիճում:

«Շնորհակալ եմ, ասելիք չունեմ»,- որպես ճառ ու վերջին խոսք՝ ասաց զուսպ ամբաստանյալը: Միգուցե նա ավելի շատ հանուն հարազատների էր համաձայնել միջնորդություն ներկայացնել արագացված ընթացակարգով իր գործը քննելու վերաբերյալ:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Դատարանի կայացրած դատական ակտն անսպասելի չէր. Խաչատուր Ղալեչյանը մեղավոր ճանաչվեց, դատապարտվեց մեկ տարի ազատազրկման, նրա նկատմամբ համաներում կիրառվեց, և Ղալեչյանն ազատվեց պատժի կրումից: Նրա խափանման միջոց կալանավորումը վերացվեց:

Խաչատուր Ղալեչյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճում և ընկավ ուղիղ հարազատների գիրկը:

Լուսանկարները՝ Shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում