Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին կարծում է, որ Ֆրանչեսկո Տոտտիի՝ մարզական կարիերան «Ռոմա»-ում ավարտելու որոշումը ճիշտ էր:
«Աշխատելու անսահման ցանկությունը նրան թույլ չի տալիս հոգնածություն զգալ: Նա բավականություն է ստանում իր կատարած աշխատանքից:
Կարծում եմ՝ նրան օգնել է այն փաստը, որ «Ռոմա»-ում հանդես է գալիս ամբողջ մարզական կարիերայի ընթացքում: Ճիշտ է, նա բազմաթիվ տիտղոսներ չի նվաճել, բայց վաստակել է երկրպագուների սերն ու հարգանքը:
Մեր մասնագիտությունում դա շատ կարևոր է»,- հայտարարել է Պրանդելին:








































