Wednesday, 10 06 2026
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
08:40
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

«Դժվար է պատկերացնել, որ Սարգսյանն ու Ալիևը հանդիպման ընթացքում համաձայնության կգան»

Ինչպես հայտնի է, օրեր առաջ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել էին Բաքու, ապա  նաև Երևան, հանդիպումներ ունեցել  Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:  Այցելությունն ավարտվեց՝ բանակցող կողմերի միջև ամենաբարձր մակարդակով հանդիպում  կազմակերպելու վերաբերյալ հայտարարությամբ.այն  տեղի կունենա այս ամսվա վերջին:

 «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանն ասաց, որ պետք է ուրիշ աչքով  նայել՝ փորձել հասկանալ այդ ամենի իմաստը: «Մի շարք հայտարարություններ են եղել. ամերիկացի համանախագահը հայտարարել էր, որ կարող է նոր մոտեցումներ առաջարկել: Ինքնին հետաքրքիր է, որովհետև ժամանակին էլի եղել են նման մոտեցումներ, բայց որևէ բան չեն առաջարկել:

 Էականն այն է, որ Ադրբեջանում նորից Իլհամ Ալիևը նախագահ է դարձել, բնական է, որ պետք է փորձ արվի վերականգնել նախագահների հանդիպումը: Դա ինքին դիվանագիտական քայլ է… Դե, իսկ լուծումներ կգտնվեն թե ոչ՝ դժվար է ասել»:

 Մեր այն հարցին, թե հաշվի առնելով այն անվստահությունը, որ կա կողմերի միջև, ի՞նչ կարող է տալ այդ հանդիպումը, փորձագետը պատասխանեց․ «Հանդիպում կլինի: Քանի տարի է՝ հանդիպումներ չկան, ինքնին ինչ-որ նշանակություն ունեցող քայլ կլինի: Ընդհանրապես բանակցային  գործընթաց գոյություն չունի, գոնե եթե լինի  հանդիպում, կարող ենք ասել, որ բանակցային գործընթաց կա… Ընդամենը: Ոչ ավելի»:

 Մեր այն դիտարկմանը, թե, փաստորեն, մոտ ապագայում հիմնախնդրին խաղաղ լուծում չի տրվի, Մանվել Սարգսյանն արձագանքեց հետևյալ կերպ․ «Խաղաղ կարգավորման համար նախ պետք է ցանկություն ունենալ, հետո մարդիկ պետք է հասկանան, թե ինչ է նշանակում խաղաղ կարգավորում:

Ավելի շատ խոսվում է այն մասին՝ գոյություն ունի՞ բանակցային գործընթաց, թե՞ չէ, շատ քիչ է խոսվում այն մասին, որ կարող է լինել համաձայնություն, և  ինչքանով է դա հնարավոր»:

 Անդրադառնալով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությանը, թե ժամանակն է, որ ԼՂ հակամարտությունը կարգավորվի, մեր զրուցակիցն ասաց. «Ամեն տարի էլ ավելի հետաքրքիր են այն ակնարկները, որ կարելի է նոր լուծումներ առաջարկել: Խոսակցություններ շատ են եղել ժամանակին, եվրոպացի փորձագետներն ասում են, որ պետք է Եվրոպան իր առաջարկներով ի հայտ գա, տարածաշրջանում ավելի մեծ ներկայացուցչություն ունենա… Հազար ու մի բան կա, բայց կոնկրետ դա ոչ մի կերպ առաջարկների չի վերածվել»:

 Մանվել Սարգսյանի խոսքով՝ դժվար է պատկերացնել, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպման ընթացքում կարող են որևէ որոշման հանգել․ «Նկատի ունեմ՝ էական նշանակություն ունեցող որոշում, թե չէ՝ այլ որոշումներ կարող են միշտ էլ լինել՝ շփման գծի  վերաբերյալ հազար ու մի որոշում է եղել: Փորձ է արվում այնտեղ ավելի մեծ վերահսկողություն մտցնել, տարբեր հարցեր են լինում,բայց կոնկրետ խոսել համաձայնության վերաբերյալ՝ դժվար է  պատկերացնել»:

 Փորձագետից հետաքրքվեցինք նաև, թե հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ ներկայումս որքանո՞վ կարող է Ռուսաստանը ազդեցություն ունենալ խնդրի կարգավորման հարցում, ինչին ի պատասխան՝ Սարգսյանն ասաց․ «Ռուսաստանը հենց ազդեցության նոտաներ է ստեղծում, որովհետև հնարավորություն ունի զինելու այս կամ այն կողմին, որովհետև անմիջապես ուժերի բալանսի վրա է ազդում: Իսկ այս տարի դա արեց ամենակոպիտ ձևով. դա ազդեցության ամենահզոր ձևն է: Եթե Ռուսաստանը շարունակի դա օգտագործել, մենք կարող ենք նոր իրավիճակ ունենալ, բայց ես չեմ կարող ասել, թե Ռուսաստանի գլխում այս պահին ինչ կա»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում