Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում իր թիմին բարդ դիմակայություն է սպասվում:
Չեմպիոնների Լիգայի նախորդ տարվա փոխչեմպիոնը արտագնա խաղում հանդիպում է անցկացնելու «Վոլֆսբուրգ»-ի հետ:
«Բոլորը գիտեն, որ «Վոլֆսբուրգ»-ն անհավանական կազմ ունի: Բունդեսլիգայում միշտ անզիջում պայքար է ծավալվում, իսկ «Վոլֆսբուրգ»-ն այժմ լավ մարզավիճակում է: Այդ թիմը կարող է առավելության հասնել ցանկացած մրցակցի նկատմամբ: Մենք պետք է հաշվի առնենք դա»,- ասել է Կլոպը:








































