Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

Կամայական մեքենայով հացի և մսի տեղափոխումն արգելվում է. ողջ երկրում նորմը պարտադիր կդառնա մինչ տարեկես

այաստանում ընթացիկ տարվա կեսերին հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցները պարտադիր պետք է ունենան սանիտարական անձնագրեր` համապատասխանելով հիգիենայի մի շարք չափանիշների: Մայրաքաղաքում այս ուղղությամբ աշխատանքները կատարվել են գրեթե ամբողջությամբ, մարզերում ապրիլից հաց տեղափոխողների, իսկ հունիս-հուլիսից միս տեղափոխողների համար կգործի պատշաճ տրանսպորտային միջոցով փոխադրում կատարելու պահանջը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկայացրեց սննդամթերք փոխադրող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերին անցնելու գործընթացի մանրամասները:

«Նախկինում բոլորդ էլ ականատես էիք, որ Երևանում և մարզերում կամայական ավտոմեքենաներով հացի տեղափոխում էր իրականացվում, խոսքը մարդատար տրանսպորտային միջոցների մասին է, երբ բանանիարկղերով կամ բեռնախցիկում շարված տեղափոխում էին հացերը: Խնդիրը հասունացել էր մեզ մոտ, այդ իսկ պատճառով առաջնային փուլում մենքընտրեցինք հացամթերքն ու թարմ մսի իրացումը»,-ասաց Վահե Դանիելյանը:

Ներկայում սահմանվել են չափանիշներ, ըստ որի հացի տեղափոխումը պետք է իրականացվի առանձնացված թափք ունեցող տրանսպորտային միջոցով, որը խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն ունի: Հացը պետք է լինի պոլիմերային կամ փայտե արկղներում: Միս տեղափոխող մեքենաներում անհրաժեշտ կլինի հատուկ երեսապատում և սառնախցիկի առկայություն: Տրանսպորտային միջոցները պետք է պահվեն մաքուր և նորոգ վիճակում։ Սրանք այն նվազագույն պահանջներն են, որ թելադրվել են ծառայության կողմից:

Վահե Դանիելյանի տեղեկացմամբ` սանիտարական անձնագիրը տրվում է մեկ տարի ժամկետով, անվճար, իսկ մեկ տարվա ընթացքում արդեն ծառայության պետական վերահսկողության գործիքները կկիրառվեն՝ խանութներում և արտադրամասերում շրջայցերի տեսքով: Պաշտոնյան չբացառեց, որ ոչ բարեխիղճ մարդիկ կլինեն, ովքեր չեն հետևի այս պահանջներին: Մանավանդ՝ արդեն ստացել են ահազանգեր, որ որոշ տաքսու վարորդներ շարունակում են հաց առաքել իրենց մեքենաներով: «Մենք այս պահին աշխատում ենք այդ ահազանգերի ուղղությամբ: Քննարկում ենք խանութների հանդեպ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը, որ նրանք զերծ մնան նմանտրանսպորտային միջոցներով նշյալ ապրանքներն ընդունելուց»,-հավելեց ՍԱՊԾ պաշտոնյան:

Մսի տեղափոխման պահանջն ուղղակիորեն կապված է պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու հետ: Առաջիկայում նախատեսվում է նաև ձվի, հրուշակեղենի, խմելու հանքային ջրերի, ոչ ալկոհոլային ըմպելիքների, մրգերից ու բանջարեղենից պատրաստված հյութերի, պաղպաղակի, ձկնամթերքի և սննդամթերքի այլ տեսակների տեղափոխման համար ևս սահմանել անձնագրերով գործելու պահանջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում