Սիրիայի Աֆրին քաղաքում քրդերի դեմ թուրքական ռազմական գործողությունների ժամանակ ռումբ է ընկել հայի պատկանող տան վրա, ինչի հետեւանքով տուժել է մեկ հայ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:










































