Քիմ Քարդաշանի կյանքը բառացիորեն եռում է։ Չնայած 37-ամյա հեռուստաաստղի երրորդ երեխան վերջերս է լույս աշխարհ եկել, նա տեղում չի նստում։ Երեկ նրան նկատել էին Մալիբուի լողափերից մեկում, որտեղ նա մասնակցել է ֆոտոսեսիայի։ Սպիտակ խալաթով նա օգնականների ուղեկցությամբ քայլերն ուղղել է օվկիանոս։

Թե ինչին է նվիրված եղել ֆոտոսեսիան, հայտնի չէ։ Ներքին աղբյուրները հայտնում են, որ այն բավականին բաց է ստացվել, քանի որ խալաթի տակ եղել է թափանցիկ սպիտակ զգեստ։













































