Անցյալ տարվա մարտի 27-ից մինչև հունիսի 14-ը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրամանով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարվել են ստուգումներ, ինչի արդյունքում արձանագրվել են խախտումներ շահութահարկի, եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՊԵԿ Սևանի տարածքային հարկային տեսչության որոշմամբ արգելանք Է դրվել ՊՈԱԿ-ին պատկանող գույքի և դրամական միջոցների, այդ թվում բանկային հաշիվների վրա՝ 69 մլն 445 հազար դրամի չափով: Ու թեև ազգային պարկը վճարել Է ակտը, սակայն միաժամանակ այն անվավեր ճանաչելու պահանջով դիմել Է դատարան: Ի դեպ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ու բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը չեն սատարում «Սևան ազգային պարկ»-ին, որը երկար ժամանակ Է, ինչ տնօրեն չունի:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:










































