Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել Է, որ երկրորդ ժամկետով կառաջադրի իր թեկնածությունը, եթե կուսակցությունը հավանություն տա դրան: Այդ մասին հայտնել Է «Տելեսուր» վենեսուելական հեռուստաալիքը: «Ես համեստ աշխատող եմ, ժողովրդի համեստ ներկայացուցիչը: Եթե Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցությունն անհրաժեշտ համարի, որ ես դառնամ նախագահի թեկնածու, ես ձեր տրամադրության տակ եմ»,-ասել Է նա լրագրողներին Կարակասում:
Կուսակցության ներկայացուցիչն իր հերթին հավաստել Է, որ Մադուրոն, հավանաբար, կլինի կուսակցության միակ թեկնածուն:
Վենեսուելայի հիմնադիր ժողովում հայտնել են, որ նախագահի ընտրությունները երկրում կանցկացվեն մինչեւ ապրիլի վերջը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:







































