33-ամյա բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդհենը մարզվել է, նիհարել, որից հետո միայն մերկացել ու լուսանկարվել ֆրանսիական Vogue ամսագրի համար:
Ամենաբարձր վարձատրվող մոդելին վերջին ժամանակներս քննադատում էին իրեն վատ հետևելու համար: Ի պատասխան՝ Ժիզելն ավելացրել է մարզասրահում անցկացվող ժամանակը և կրճատել սնունդը: Արդյունքում լուսանկարահանումներին երկու երեխաների մայրը հիասքանչ տեսքով է ներկայացել:
Հասկանալի է, թե ինչի համար են գեղեցկուհուն այդպիսի գումարներ վճարում, որ նա կարողանա մեկը մյուսի հետևից էլիտար բնակարան գնել: Օրերս Ժիզելը Մանհեթենում 60 հարկանի երկնաքերի 47-րդ հարկում 3 ննջարանով բնակարան է գնել՝ 14 մլն դոլարով:
Բնակարանը կահավորել է դանիացի դիզայներ Թոմաս Յուլ-Հանսենը, ով ազատություն է տվել երևակայությանը և չի ափսոսել սպիտակ կաղնու փայտը:
Ի դեպ, հարևանությամբ գտնվող բնակարաններից մեկը պատկանում է Ժիզել Բունդհենի նախկին սիրելիին՝ Լեոնարդո Դի Կապրիոյին:








































