Վրաստանը առաջընթաց է գրանցել Եվրոպայի հետ մերձեցման ճանապարհին, սակայն խնդիրներ ամեն դեպքում գոյություն ունեն: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ հանդիպումից հետո:
«Վրաստանը կրկին շարունակում է առաջընթաց գրանցել Եվրոպայի հետ մերձեցման ճանապարհին: Ուղղակի մենք ուրիշ այլընտրանք չունենք»,- ասել է Սաակաշվիլին:
Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել վան Ռոմպեյից համագործակցության համար, ով այցելել է Վրաստան շատ կարևոր ժամանակ և այս տարիների ընթացքում եղել է ընկեր ու խորհրդատու:








































