«Մոնրեալ»-ի պաշտպան Ալեսանդրո Նեստան հաստատել է, որ մտադիր է մարզչական գործունեությամբ զբաղվել: 37-ամյա իտալացին հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Սակայն նա մարզչական գործունեություն կսկսի փոքր-ինչ հանգստանալուց հետո:
«Երջանիկ եմ, որ եկավ այս պահը, քանի որ իսկապես հոգնել եմ: Կարծում եմ` կարիերան ավարտելու ճիշտ ժամանակն է: 20 տարի բարձրակարգ ֆուտբոլ եմ ցուցադրել: Բազմաթիվ տիտղոսներ եմ նվաճել: Այժմ նոր կյանք կսկսեմ` ընտանիքիս հետ: Մայամիում մեկ տարի հանգստանալուց հետո դասընթացներ կանցնեմ, այնուհետև ցանկանում եմ մարզիչ դառնալ: Չգիտեմ, թե դա որտեղ կլինի:
2006 թվականի աշխարհի չեմպիոնը Իտալիայի հավաքականի կազմում 78 հանդիպում է անցկացրել, Ա Սերիայում հանդես եկել «Լացիո»-ի և «Միլան»-ի կազմում:








































