ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չի կարծում, որ ԱՄՆ-ը սիրիական Աֆրինում բախվել է ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակից Թուրքիայի հետ։ Այս մասին հայտնում է Պետդեպը։
«Ո՛չ, ես ամենևին չեմ կարծում, որ դուք կարող եք տեսնել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներին միմյանց դիմակայելիս»,-ասել է Թիլերսոնը լրագրողներին։
Նա կրկին հաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը, որ Անկարան ունի ահաբեկիչներից պաշտպանության իրավունք։ Թիլերսոնը Թուրքիային «զսպվածության ու ընտրողականության» կոչ է արել։
«Դա բարդ իրավիճակ է, որում ներգրավված են բազմաթիվ քաղաքացիական անձիք, այդ իսկ պատճառով մենք պարզապես խնդրել ենք նրանց. փորձե՛ք հստակ լինել, փորձե՛ք սահմանափակել գործողությունը, դրսևորել որոշակի զսպվածություն։ Եկեք տեսնենք, կարո՞ղ ենք մենք աշխատել Ձեզ հետ՝ ստեղծելու անվտանգության այնպիսի գոտի, որը կարող է Ձեզ պետք լինել»,-ասել է Թիլերսոնը։







































