Սինգապուրի իշխանությունները կգործադրեն բոլոր ջանքերը, որ հայտնաբերեն ու բռնեն Anonymous խմբի ցանցահեններին, որոնք սպառնում են երկրի կառավարությանը:
Այս մասին հայտարարել է կղզի-պետության վարչապետ Լի Սյանլունը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ինտերնետը դարձել են մեր կյանքի ու բիզնեսի մի մասը: Ու եթե ինչ-որ մեկը սպառնում է այդ համակարգին վնաս հասցնել, մենք պետք է դրան վերաբերվենք միանգամայն լուրջ, որպեսզի հայտնաբերենք մեղավորներին ու նրանց պատասխանատվության ենթարկենք»,- ընդգծել է Լի Սյանլունը:
Նա այդ հայտարարությունն արել է ի պատասխան ավելի վաղ Anonymous-ի՝ Սինգապուրի կառավարությանն ուղղված սպառնալիքի: Կառավարությունն ընդունել էր լրատվական կայքերի լիցենզավորման նոր կանոններ, որոնք զգալիորեն դժվարացնում են դրանց գոյությունը:










































