Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու, նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված Իշխան Զաքարյանը ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումների շրջանակներում արդեն հասցրել է լինել ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ խմբակցություններում:
Զաքարյանը կտրականապես հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին՝ մշտապես նույն արտահայտությամբ. «Ոչ այսօր, առաջիկայում ասուլիս կլինի, այդ ժամանակ կխոսենք»:
Լրագրողները փորձեցին նրանից հետաքրքրվել՝ արդյոք խմբակցությունների հետ հանդիպումներն ակտի՞վ են ընթանում, և խմբակցությունների պատգամավորներն իրեն շա՞տ են հարցեր ուղղում, ինչին Զաքարյանն ամենայն անկեղծությամբ պատասխանեց. «Շատ-շատ»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































