«Շալկե»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Սամուել Էտո’Օն հայտնել է, որ շարունակում է հետևել «Բարսելոնա»-ի բոլոր արդյունքներին:
Հիշեցնենք` ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել «Բարսելոնա»-ում:
«Ես հետևում եմ «Բարսելոնա»-ի արդյունքներին ավելի ուշադիր, քան մյուսները: Իմացել եմ, որ վերջին խաղում Մեսսին դուբլ է ձևակերպել: Անհավանական է, նրա խաղը պարզապես աննկարագրելի է: Մեսսիին բնութագրելու համար նոր բառ է պետք հորինել»,- ասել է Էտո’Օն:










































