«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսի կարծիքով` իր թիմը հիանալի խաղ ցուցադրեց «Միլան»-ի դեմ հանդիպմանը: Հիշեցնենք` Խերարդո Մարտինոյի սաները 3:1 հաշվով առավելության հասան «ռոսսոներիներ»-ի նկատմամբ:
«Գոհ եմ, որ հաղթեցինք: Մեր թիմը հիանալի խաղաց: Խանգարեց միայն Պիկեի ինքնագոլը: Միշտ էլ կարելի է ավելի հզոր ցուցադրել, բայց այս անգամ կատալոնական ակումբն ապացուցեց, որ ավելի լավ է գործում, քան նախորդ խաղերում:
Ֆուտբոլում գլխավոր նպատակը արդյունքն է, իսկ «Բարսելոնա»-ի համար լավ գնահատկը բավարար չէ: Թիմը միշտ պետք է ձգտի գերազանց խաղ ցուցադրել»,- ասել է Չավին:










































