Սիրիայում իրականացվել են մի շարք ահաբեկչություններ. ընդհանուր առմամբ Դամասկոսի փողոցներում իսլամիստները պայթեցրել են 12 ականանետային արկ: Ռումբերից մեկն աշխատել է պետական երկաթուղային ընկերության շենքի դիմաց:
Ինչպես հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, պայթյունի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել շուրջ 50 մարդ: Գրոհայինները շարքից հանել են նաև տեղի էլեկտրակայանը, առանց լույսի են մնացել հարյուրավոր տներ:
Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններ են գալիս նաև Ալ-Սուվեյդա քաղաքից, որը տեղակայված է երկրի հարավ-արևելքում: Զոհվածների ցուցակում կա 8 անուն, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են:









































