Վիկտորյա Բեքհեմը նեղ, երկար զգեստով ցուցադրել է իր նիհար կազմվածքը:
Վիկտորյան Harper’s Bazaar ամսագրի Լոնդոնում կայացած «Տարվա կին» արարողությանը ժամանել է էլեգանտ, սև զգեստով, որն էլ ընդգծել է նրա բարեմասնությունները:
Վիկտորյայի որոշ երկրպագուներ նշել են, որ նա շարունակում է նիհարել և նույնիսկ մտահոգություն են հայտնել, որ նա կարող է անորեքսիկ դառնալ:
Նշենք, որ արարողությանը Վիկտորյան ժամանել է որդու՝ Բրուքլինի հետ: Աստղային մայրիկը լուսանկարիչների առջև գրկել և համբուրել է իր սիրելի որդուն:










































