Դատապարտյալ Ռամոն Էդուարդո Մենդես Ֆիալխոն կուլ է տվել ձեռնաշղթայի բանալիները՝ հույս ունենալով, որ դրանք գաղտնի կտանի բանտ, սակայն դա բացահայտվել է, երբ նրան ռենտգենային ստուգման են ենթարկել: Բանալին հայտնաբերվել է նրա ստամոքսում:
Հայտնի չէ, թե ինչպես է տղամարդուն հաջողվել կուլ տալ բանալիները, և երբ է նա դրանք կերել: Ենթադրվում է, որ նա բանալիները կուլ է տվել բանտ մեկնելուց մեկ օր առաջ:
Հետաքննությունն այս պահին տեղի ունեցածի երկու վարկած ունի: Համաձայն դրանցից մեկի՝ նա մտադիր էր բանալին օգտագործել փախուստի համար: Ըստ երկրորդի՝ բանալու օգնությամբ նա մտադիր էր ամրացնել իր դիրքը բանտում, կամ էլ վաճառել այն:









































