«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլում «Բարսելոնա»-ի հետ առաջիկա հանդիպումից իր սպասելիքների մասին:
«Դա իրոք զարմանալի է, որ մենք վերջին 2 տարիների ընթացքում «Բարսա»-ի հետ ենք խաղալու արդեն 8-րդ անգամ: «Բարսելոնա»-ն եվրոպայի ուժեղագույն ակումբն է, սակայն նրանց դեմ խաղերում մենք մշտապես փորձում ենք գրոհել:
«Բարսա»-ն միայն Մեսսին չէ, քանի որ նրանց ամբողջ կիսապաշտպանությունը բաղկացած է աշխարհի ու եվրոպայի չեմպիոններից»,- ասել է Գալիանին:









































