Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաթանկարժեք 10 տրանսֆերները՝ ֆուտբոլի պատմության մեջ: Գարեթ Բեյլի տրանսֆերը 2-րդն է ցանկում:
Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ տրանսֆերի արժեքը կազմում էր 100 մլն եվրո: Քանի որ ակումբները հրաժարվել են պաշտոնապես հրապարակել տրանսֆերի արժեքը, հիմք է ընդունվել ՈւԵՖԱ-ի հրապարակած թիվը:
Ըստ ՈւԵՖԱ-ի՝ տրանսֆերային արժեքների գրանցամատյանում Բեյլի տեղափոխության դիմաց նշված է 91 մլն եվրո:
10. Նեյմար, «Սանթոս» – «Բարսելոնա» – 57 մլն
9. Ֆերնանդո Տորես, «Լիվերպուլ» – «Չելսի», 58.5 մլն
8. Լուիշ Ֆիգու, «Բարսելոնա» – «Ռեալ» – 60 մլն
7. Ռադամել Ֆալկաո, «Ատլետիկո» – «Մոնակո» – 60 մլն
6. Էդինսոն Կավանի, «Նապոլի» – ՊՍԺ – 63 մլն 
5.Կակա, «Միլան» – «Ռեալ» – 67 մլն եվրո
4. Զլատան Իբրահիմովիչ, «Ինտեր» – «Բարսելոնա» – 68 մլն
3. Զինեդին Զիդան, «Յուվենթուս» – «Ռեալ» – 74 մլն
2. Գարեթ Բեյլ, «Տոտենհեմ» – «Ռեալ» – 91 մլն
1. Քրիշտիանու Ռոնալդու, «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ» – 94 մլն 




































