Friday, 19 06 2026
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին
08:10
Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
07:50
Նավթի գներն աճել են – 18/06/26
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին՝ այն դիտարկելով որպես կանխարգելման օրակարգի անբաժանելի մաս
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Երկու տարի է ամուսնալուծված եմ. Շանթի կնոջ մեկնաբանությունը

Շանթ Հարությունյանը դեռ  փաստաբան չունի, բնավորությանը ծանոթ լինելով` կարող եմ ասել՝ չի էլ ունենալու: Henaran.am հետ զրույցում ասել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան  Բադալյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում բախում տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի կողմնակիցների և ոստիկանների միջև.կան ձերբակալվածներ, այդ թվում Շանթը: 

Ներկայացնում ենք Շանթ Հարությունյանի կնոջ հետ Henaran.am հարցազրույցը:

Ռուզան, ինչ ես կարծում, Շանթի երեկվա պահվածքը զգացմունքային էր, պահի տակ ընդունած որոշո՞ւմ էր:

-Ասեմ, որ մենք մոտ երկու տարի է , ինչ ամուսնալուծված ենք: Մեր ամուսնությունը փաստացի բնույթ էր կրում, ԶԱԳՍ չէինք մտել: Բայց չի փոխվել իմ  վերաբերմունքը նրա նկատմամբ ոչ որպես քաղաքական գործիչ, ոչ էլ որպես  մեծ գաղափարների կրող:

Մարտի 1-ի դեպքերից հետո նա վստահ էր, որ Հայաստանում ոչինչ հնարավոր չի փոխել, բայց դեռ հավատում էր: Չուներ մտադրություն իշխանությունը զավթելու, ուղղակի ուզում էր փոխել մի բան: Նրա կյանքի իմաստը երկիրը նորմալ երկիր դարձնելն էր:

Տեսնելով որ մարդիկ  ընդդիմություններ են խաղում, ժողովրդին հավաքում են, ծեծկռտուք սարքում, թողնում միայնակ, և նման շատ բաներով հիասթափեցնում ժողովրդին` ինքը որոշեց դա անել: Գտնելով, որ ընտրություններով հնարավոր չէ փոխել իշխանությունը, նա որոշեց հեղափոխություն անել…

-Բայց բռնությա՞մբ…

-Կներեք, վերջացնեմ խոսքս:  Շանթը բռնկուն է, միգուցե  բորբոքված է խոսում, բայց էն գաղափարները, որ Շանթն է կրում, մեր ժողովրդի 5 տոկոսը ունենար, հաստատ էս երկրում մի բան կփոխվեր:

Եթե մի երկրում ասում են գիժ է էն մարդը, որ կրում է ազատության, արդարության, հավասարության, եղբայրության արժեքները իր մեջ և փորձում է սերմանել ժողովորդին, ապա կներեք, էդ ժողովրդի 95 տոկոսն է գիժ, ոչ թե ինքը: Ժողովուրդը ադեկվատ չի իրավիճակին: Եթե մարդը էս երկրում իրեն նորմալ է զգում, ուրեմն ինքն է աննորմալ, ոչ թե Շանթը:

 -Բայց, փաստորեն, երեկ ինքը հրահրեց չէ՞…

 -Ես այնտեղ չեմ եղել, քիչ եմ ժամանակ ունեցել հետևելու հրապարակումներին, բայց Ազատության հրապարակում նստացույց անելուց անընդհատ ասում էր, որ մասսաներին հավաքելու է և խաղաղ ճանապարհով է հասնելու իշխանափոխություն: Բայց հայտարարում էր, եթե իշխանությունը բռնություն կիրառի, ինքն էլ է անելու:

Ես էնտեղ չեմ եղել, տղաս է պատմել, ոստիկանները փորձել են մոտենալ ցրել երթը, որը դեռ չէր սկսել: Համաձայնության եկան Օսիպյանի /Երևանի փոխոստիկանապետ-հեղ./, հետ,  որ երթը խաղաղ է լինելու, բայց սադրանքների ենթարկեցին, գիտեք դա ոնց է լինում:

Մի բան ասեմ, հնարավոր չէ, որ մարդը մի տղա ունենանա և կրակի բույնը տանի: Ինչքան էլ Շանթը խենթ լինի, 14 տարեկան տղային չէր տանի այդտեղ: Շանթի խենթությունը նորմալ է, նա  առողջ դատողություն ունի: Որդիս էլ է բազմաթիվ հարվածներ ստացել, եթե Շանթը իմանար ընդհարում է լինելու, որդուն տուն կուղարկեր:

Շանթին ճանաչելով՝ վստահ եմ, նա բռնության կոչ չէր անի: Մի՞գուցե ժողովրդի մեջ վախը կոտրելու համար ասեց, գո՞ւցե նաև ասաց` ապացուցելու, որ իր շարժումը հզոր է: Չէ որ ժողովուրդը վախեցած է: Ես համաձայն չեմ այն ամենի հետ, որ վերագրում են Շանթին:

 -Ռուզան, իսկ չէիք փորձո՞ւմ  արգելել Ձեր որդուն Ազատության հարապարակ գնալ

 – Ես չէի ուզում, ճիշտն ասած, բայց նա ներշնչված է  հոր գաղափարներով:  Մեկ-երկու ժամով էր գնում, դասերից հետո: Հայրը  երեկ ասել էր, որ վերջին օրն է, երթին մասնակցի և հետո պիտի այլևս չգնար: Բայց տեսաք ինչ եղավ:

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ Henaran.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում