Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է «Ռեալ»-ի դեմ հանդիպումը, որն, ինչպես արդեն հայտնել ենք, ավարտվել է ոչ-ոքի:
«Իրավիճակը հիշեցնում է նախորդ մրցաշրջանը, երբ «Յուվենթուս»-ը փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց, չնայած առաջին երեք հանդիպումներում ոչ-ոքի էր գրանցել: Կարծում եմ` մենք կարող ենք ափսոսալ կորցրած միավորների համար, բայց միայն ոչ այն միավորների, որոնք չնվաճեցինք «Ռեալ»-ի դեմ խաղում:
«Արքայական ակումբ»-ի հետ նույն մակարդակի խաղ ոչ բոլոր թիմերը կարող են ցուցադրել: Ամեն անգամ, երբ գնդակը գտնվում խաղադաշտի կենտրոնում, պետք է զգոն լինես, քանի որ այդ թիմում խաղում են ֆուտբոլիստներ, ովքեր կարող են գոլ խփել ցանկացած պահի: «Ռեալ»-ում ֆենոմենալ ֆուտբոլիստներ են հավաքված:
Կասիլյասը գերազանց խաղաց: Նա երեք անգամ փրկեց դարպասը և օգնեց իր թիմի մեկ միավոր վաստակել»,- ասել է Բուֆոնը:












































