Wednesday, 17 06 2026
13:50
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ

Իրանն ուզում է գազ տարանցել դեպի Եվրոպա՝ Հայաստանի և Վրաստանի տարածքով

Հարևան Իրանի կողմից էներգետիկ ոլորտում ձեռնարկվող քայլերը նոր հեռանկարներ են բացում Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու և մեր պետության էներգետիկ քաղաքականությունն ինչ-որ չափով դիվերսիֆիկացնելու, կախվածությունը ռուսական «Գազպրոմ»-ից թուլացնելու համար: Իհարկե, այդ հեռանկարներն առայժմ աղոտ են, բայց ամեն դեպքում իրանցիները փորձում են հարցը պահել քաղաքական քննարկումների օրակարգում:

Հեռահար ծրագրեր

Իրանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչը՝ նավթի նախարարի գազի հարցերով տեղակալ Համիդռեզա Արաքին հայտարարել է, որ Վրաստանին Հայաստանի տարածքով իրանական գազ մատակարարելու մասին պայմանագիր ստորագրելու հարցը մնում է օրակարգում: Իրանցի պաշտոնյայի խոսքերով՝ դրա համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների կատարում, այդ թվում՝ Հայաստանի կառավարության համաձայնությունը: Համապատասխան ենթակառուցվածքի առկայությունն ու խելամիտ գինը ևս կարևոր գործոններ են: Եվ եթե Թեհրանը, Երևանը և Թբիլիսին կարողանան համաձայնության գալ, ապա մասնավոր սեկտորի ձեռնարկությունները կկարողանան գազ գնել Իրանում և վերավաճառել այն Վրաստանի տարածքում: Հայտնի է, որ Վրաստանի միջազգային էներգետիկ կորպորացիան 2017 թ. օգոստոսին պայմանագիր է ստորագրել Գազի արտահանման իրանական ազգային ընկերության հետ`40 միլիոն խորանարդ մետր գազ ներկրելու մասին: Էներգետիկ քաղաքականության մասնագետներից շատերը, սակայն, համոզված են, որ Իրանը շատ ավելի հեռահար ծրագրեր է հետապնդում, քան պարզապես Վրաստանին գազ վաճառելը:

Գլխավոր խոչընդոտը «Գազպրոմ»-ն է

Իրանը գազի պաշարներով ամենահարուստ երկրներից մեկն է աշխարհում, և հատկապես վերջին տարիներին փորձում է կյանքի կոչել մեր տարածաշրջանով՝ Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Սև ծով ու այնուհետև եվրոպական երկրներ իրանական գազը արտահանելու նախագիծը: Ինչպես նախորդ տարվա օգոստոսին իրանական թերթերից մեկին տված հարցազրույցում նկատել էր Հայաստանի նախագահը՝ այս հարցն առայժմ գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Սերժ Սարգսյանը «Շարղ» օրաթերթի լրագրողին ասել էր, թե նման մեծածավալ նախագիծը պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա կարող է իրականացվել: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ մենք շահագրգռված ենք մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին: Հայ փորձագետներն անմիջապես նկատեցին, որ «բոլոր կողմերի» տողատակում Սերժ Սարգսյանն առաջին հերթին նկատի ունի Հայաստանի գազի ոլորտում մենաշնորհային դիրքեր ունեցող Ռուսաստանին: Իրանցի փորձագետ Բահրամ Ամիրահմադիանը համոզված է, որ գլխավոր խոչընդոտներից մեկն այս հարցում Ռուսաստանի էներգետիկ ազդեցությունն է այս հարցում: Պրոֆեսոր Ամիրահմադիանը կարծում է, որ դեպի Եվրամիության երկրներ իրանական գազը տարանցելու ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ են ֆինանսական ներդրումներ, տեխնոլոգիաներ և նաև Եվրամիության աջակցությունը:

Կոմերցիոն նպատակներով

էներգետիկ հարցերի փորձագետ Իրակլի Բարամիձեն ասում է, որ Վրաստանն այս պահին իրանական գազի իրական պահանջ չունի: Վրաստանի գազի պահանջարկը գրեթե ամբողջությամբ բավարարում է Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը՝ SOCAR-ը: Հետևաբար կարելի է ենթադրել, որ Իրանի և Վրաստանի գազային համագործակցությունն ավելի շատ միտված է դեպի Եվրոպա գազային միջանցքի ստեղծման հեռահար ծրագրի իրականացմանը:

«Այս հարցը մշտապես լինելու է օրակարգում, բայց չեմ կարծում, որ մոտ ապագայում լուրջ առաջընթաց կլինի այս հարցում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վրացի փորձագետը՝ ասելով, որ իրանցի պաշտոնյայի հայտարարությունն ամենևին էլ անսպասելի չէր իր համար: Եթե իրանական գազի մատակարարումներն իրականացնելու են մասնավոր սեկտորի ներկայացուցիչները, ոչ թե պետական սեկտորը, ապա հավանաբար գազի առքուվաճառքն իրականացվելու է կոմերցիոն նպատակներով: Դժվար թե այն նախատեսված լինի բնակչության համար, քանի որ իրանական գազը բավական «թանկ հաճույք է»՝ համենայն դեպս Վրաստանի համար: Իրակլի Բարամիձեն շեշտում է, թե այլ հարց է, որ Իրանը, օրինակ, Հայաստանին կարող է բոլորովին այլ գնով առաջարկել գազ գնել:

Տարանցում դեպի Եվրոպա

Փորձագետը չի կարծում, թե կան տեխնիկական լուրջ խնդիրներ Իրան-Հայաստան-Վրաստան գազի տարանցման համար: Գործում է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան գազախողովակաշարը, որով գազ է մատակարարվում Հայաստանին: Իրանից ևս հնարավոր է գազ արտահանել Հայաստան. «Եթե իրանական գազը մտնի Հայաստանի գազային ենթակառուցվածք, ապա նույն 200 միլիմետրանոց խողովակը, որով Ռուսաստանից գազ է տարանցվում Հայաստան, կարող է հակառակ ուղղությամբ դրվել: Տեխնիկական խնդիրներն այստեղ ամենաքիչն են: Իմ կարծիքով՝ հիմնական խնդիրներն են գինը, թե որքանով է դա ձեռնտու կոմերցիոն առումով, և արդյոք կա՞ այդ գազի կարիքը Վրաստանի շուկայում: Տվյալ պահին ես նման կարիք չեմ տեսնում»:

Բարամիձեի խոսքերով՝ 30-40 մլն խորանարդ մետր գազ մատակարարելու մասին խոսակցությունները լուրջ չեն, կառավարական մակարդակով նման հարցեր նույնիսկ չեն էլ քննարկում:
«Ես ավելի շատ հակված եմ այն վարկածին, որ Իրանի հետաքրքրությունն այս գործարքի մեջ այն է, որ պայմաններ ստեղծվեն հետագայում իրանական գազը դեպի Եվրոպա արտահանելու համար, իսկ նման հարցերը լուծվում են բարձր քաղաքական մակարդակներում»,- կարծում է Բարամիձեն:

Ռուսները հավանություն կտա՞ն

Այսպիսով, եթե ընդունենք, որ համապատասխան ենթակառուցվածքները Իրան-Հայաստան-Վրաստան գազային տարանցման համար հիմնականում առկա են, և տեխնիկական լուրջ խնդիրներ չկան, նշանակում է՝ հիմնական հարցը քաղաքական է, թե արդյոք Հայաստանի էներգետիկ ոլորտում գերիշխող դիրքեր ունեցող Ռուսաստանը հավանություն կտա՞ նման ծրագրի իրականացմանը, կամ պե՞տք է արդյոք այս գործարքը համաձայնեցնել նաև ռուսական կողմի հետ: Նկատենք, որ հայ փորձագետները բազմիցս նշել են այն փաստը, որ «Գազպրոմ»-ի պահանջով Իրանի սահմանից Հայաստան մտնող գազախողովակը դիտավորյալ նեղացվել է, որպեսզի դրանով հնարավոր չլինի տարանցում կատարել այլ երկրներ:

Անդրադառնալով այս հարցին՝ Իրակլի Բարամիձեն ասաց, որ մանրամասնորեն ծանոթ չէ «Գազպրոմ»-ի և Հայաստանի կառավարության միջև ստորագրված պայմանագրին, ուստի չի կարող ասել, թե արդյո՞ք Ռուսաստանի ձայնը նման հարցերում պարտադիր է:

«Կարծում եմ, որ այնքան էլ պարտադիր չէ»,- ավելացրեց վրացի փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում