Friday, 19 06 2026
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

«2003-ից առ այսօր ռեադմիսիոն տարբերակով Հայաստան է վերադարձվել 32 մարդ»

Պետությունը պետք է ամեն ինչ անի՝ ապահովելու հետընդունման՝ ռեադմիսիայի պայմանագրով հայրենիք վերադարձած, արտասահմանում անօրինական կերպով բնակություն հաստատած անձանց և նրանց ընտանիքների բարօրությունը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախկին գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ռեադմիսիոն ճանապարհով հայրենիք վերադարձածների ինտեգրման խնդիրը պետությանը այնքան էլ չի մտահոգում:

«Անհրաժեշտ միջոցներն այս պահին բավարար չեն: Այնուամենայնիվ, ապագայում Հայաստանը պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ ընդունելու իր քաղաքացիներին: Որքան տեղյակ եմ, 2003 թվականից առ այսօր Հայաստան ռեադմիսիոն տարբերակով վերադարձվել է 32 մարդ՝ այն դեպքում, երբ Վրաստանում նրանց թիվը մոտ 600 է, Մոլդովայում՝ 700»,- ասաց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով արտասահմանյան ճամբարներում ապրող մարդկանց առօրյային՝ նա նկատեց, որ տվյալ երկրում մնալու համար այլազգիները, այդ թվում՝ հայերը, պատրաստ են ամենաանհավանական պատմություններ հորինել: «Մարդիկ արտասահմանյան երկրներում կարողանում են ավելի հեշտ ապրել, քաղաքացիություն ստանալուց հետո առավել հեշտ տեղաշարժվել, դրա համար էլ պատրաստ են դիմանալու ճամբարային առօրյային»:

Անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին՝ Թևան Պողոսյանը նշեց. «Եթե կա պայքար, լավ է: Գլխավորն այն է, որ չճահճանանք և ամեն մեկս որոշենք պայքարի մեր տարբերակը: Ամեն նման դեպք ցույց է տալիս ապագայի զարգացման ուղին: Ամեն ինչ անելով օրենքի սահմաններում՝ ես միշտ կողմնակից եմ եղել մոդեռնիզացիային և մշակութային փոփոխություններին»,- ասաց նա:

Հիշեցննեք, որ նախկին քաղբանտարկյալ, «7-ի գործով» նախկինում մեղադրվող, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կազմակերպած ակցիան երեկ վերածվել էր զանգվածային անկարգությունների:

Չլսելով ոստիկաններին՝ Շանթ Հարությունյանն ու իր համախոհները Ազատության հրապարակից շարժվել էին դեպի Մաշտոցի պողոտա: Ոստիկանները չէին կարողացել փակել նրանց ճանապարհը, ակտիվիստների և նրանց միջև բախումներ էին սկսվել, ինչի արդյունքում 20-ից ավելի մարդ բերման էր ենթարկվել:

Ակտիվիստները Մաշտոցի պողոտա էին բերել նաև պայթուցիկ նյութեր, որոնք պայթեցրել էին ոստիկանների ոտքերի տակ:

Դեպքի վայր էին ժամանել նաև կարմիր բերետավորները, ոստիկանական տարբեր ստորաբաժանումների ուժեր, ինչպես նաև՝ ՌՈ-ի ուժերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում