Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած բախումների կապակցությամբ ձերբակալվել է 20 մարդ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ըստ նրա՝ ձերբակալվածների թվում է Շանթ Հարությունյանը:
Ձերբակալվածները գտնվում են ժամանակավոր պահման մեկուսարանում:
Նախօրեին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ բերման էր ենթարկվել 37 անձ, քննչական գործողություններից հետո ազատ են արձակվել նրանցից 17-ը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի











































