Նապոլեոն Բոնապարտի նամակի կրկնօրինակը Փարիզում աճուրդի կհանվի: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Գիտնականներն այդ կրկնօրինակը յուրօրինակ են անվանում, քանի որ դա 51-ամյա Նապոլեոնի գրած կտակի պահպանված միակ օրինակն է: Կտակը գրվել է 1821-ի ապրիլի 16-ին` նրա մահվանից 19 օր առաջ:
Բացի այդ, տվյալ կտակը Նապոլեոնը, կարելի է ասել, գրել է հուզական լեզվով` չնայած որ կյանքի ընթացքում նրա գրառումները բավականին չոր էին: Մասնավորապես, նա գալիք սերունդներին խնդրել է իր մոխիրը շաղ տալ Սենայի վրա` «Ֆրանսիայի սիրելի բնակիչների մեջ»:









































