Երկարատև ու բեղմնավոր տարիների համագործակցությունից հետո ամենաաղմկահարույց երգչուհի Լեդի Գագայի երաժշտական մենեջեր Թրոյ Քարթերը դադարեցրել է փոփ-երգչուհու հետ աշխատանքները՝ գաղափարական տարաձայնությունների պատճառով:
Դեռ 2007-ին անհայտ երգչուհու հետ պայմանագիր ստորագրած տղամարդը հարցազրույցներից մեկում հայտարարել էր. «Նա շատ յուրօրինակ է՝ աշխարհի հանդեպ ու ստեղծագործական հայացքներով: Նրա ողջ երաժշտությունն ու խոսքերը միշտ եղել են իր հետ: Միակ բանի կարիքը, որ նա ուներ, այն մարդն էր, ով կօգներ թարգմանել այդ ամենն աշխարհին հասկանալի լեզվով: Հենց այդ պատճառով էլ ես հայտնվեցի»:
Հիմա Թրոյն աշխատում է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսին են Ջոն Լեջենդը, Լինդսի Սթիրլինգը և Mindless Behavior խումբը:
Ինչ վերաբերում է Լեդի Գագային, ապա նա պատրաստվում է թողարկել Artpop նոր ալբոմը:














































