ԱԺ-ն այսօր՝ հունվարի 15-ին, սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն առաջարկեց եկամտահարկի հետ կապված փոփոխություններ կատարել: Նրա խոսքով՝ մինչև 150 հազար աշխատավարձ ստացողների համար հունվարի 1-ից գործող 23 տոկոսն իջեցնել 21 տոկոսի, 150 հազարից մինչև 300 հազար ստացողների համար 28 տոկոսն իջեցնել 26 տոկոսի:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, սակայն, սա համարում է հարցի լուծման իմիտացիա. «Սրանք կիսատ-պռատ լուծումներ են, պետք է գնալ արմատական փոփոխությունների: փոխարենը կարող ենք անդրադառնալ եկամտահարկի լրջագույն խնդիրներին»:
Խոսրով Հարությունյանի խոսքով՝ 3000 դրամը մեծ գումար չէ:
Մանրամասները՝ տեսանյութում: