Դերասանուհի Եվա Մենդեսը հայտարարել է, որ իր և Ռայան Հոսլինգի բաժանման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հաղորդում է Hello!-ն:
Հիշեցնենք, որ հանգստյան օրերին միանգամից մի քանի պարբերականներ գրել էին, որ աստղային զույգը բաժանվելու շեմին է` իբր թե Մենդեսի խանդի պատճառով: Երեկ դերասանուհու ներկայացուցիչը շատ կարճ և հստակ մեկնաբանել է ստեղծված իրավիճակը. «Այդ ողջ պատմությունը սուտ է»:
32-ամյա Ռայանը և 39-ամյա Եվան հանդիպում են 2011-ի սեպտեմբերից:












































