«Կան տուժող ոստիկաններ: Ոստիկանի վրա ձեռք բարձրացնողները, կամ միջոցներ կիրառողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Դա ես ասում եմ որպես Երևանի ոստիկանապետ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Վերջինս նշեց, որ չի կարող ասել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, քանի որ դեռևս գործը նախաքննության փուլում է:
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հնչել են պայթյուններ, կան տուժածներ:
Ըստ նախնական տվյալների՝ մեկ ոստիկան դանակահարվել է: 20-ից ավել քաղաքացիներ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժին:
Մանրամասները՝ տեսանյութում:








































