«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ցանկանում է շարունակել թիմի հաղթանակների շղթան նաև Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության առաջիկա հանդիպմանը:
«Ինձ թվում է` սկսել ենք ավելի լավ խաղալ: Կցանկանայի, որ այսպես շարունակվի և մենք առաջիկայում ևս լավ արդյունքներ գրանցենք: Սակայն նաև հասկանում եմ, որ ոչինչ երաշխավորված չէ:
Մեծ հարգանքով եմ վերաբերում «Ռեալ Սոսյեդադ»-ին: Պետք է լավ խաղ ցուցադրենք, որպեսզի կարողանանք նվաճել այն 10 միավորները, որոնք պետք է նպաստեն մեր թիմի` հաջորդ փուլ անցնելու գործին»,- ասել է Մոյեսը:








































