ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլում կայանալիք Թուրինի «Յուվենթուս»-ի դեմ հանդիպման նախախաղային մամլո ասուլիսում Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսեց իր թիմի խնդիրների մասին:
Անչելոտիի կարծիքով՝ գլխավոր խնդիրը ոչ այդքան հուսալի խաղն է պաշտպանությունում:
«Չափազանց շատ գոլեր ենք ընդունում: Դա գլխավոր խնդիրն է: 42 խաղերում խփել ենք 15 գոլ: Հարձակման գիծն արդյունավետ է գործում:
Ռաֆայել Վարանը դուրս կգա խաղադաշտ առաջին րոպեներից, քանի որ բաց է թողել շաբաթ օրը կայացած «Ռայո Վալեկանո»-ի դեմ խաղը: Պետք է պայքարի նետել թարմ ուժերի: Ավելի ուշ կընտրեմ, թե ով է նրա հետ խաղալու պաշտպանության կենտրոնում»,- հայտարարել է Անչելոտին:








































