Wednesday, 17 06 2026
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան

Զորի Բալայանը գողացել է իմ միտքը. ես ավելի վաղ էի առաջարկել Արցախը հանձնել Ռուսաստանին

Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հրապարակախոս Զորի Բալայանը գողացել է իր մտքերը, քանի որ նա էր ավելի վաղ մտածել, որ Արցախը պետք է Գյուլիստանի պայմանագրով հանձնել Ռուսաստանին:

«Հայաստանը տարիներ շարունակ եղել է արյունահեղության թատերաբեմ, և հիմա Արցախի ժողովրդի համար կարևորը խաղաղությունն է: Այն հաստատելու համար Ազգային ժողովը պետք է վերահաստատի Գյուլիստանի պայմանագիրը: Ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես կոնֆլիկտոր ու գլխավոր բանակցող կողմ և անցում կատարել ռազմական դիվանագիտության ռելսերի»,- առաջարկում է նա:

Հակոբյանն առաջարկում է տեսնել Արցախը ՌԴ-ի կազմում՝ որպես ներքին սուբյեկտ՝ հանրապետութան կարգավիճակով:

«Առաջին լրատվական»-ի այն բազմաթիվ հարցերին, թե ինքն ի՞նչ է արել Արցախի անկախության համար, որ հիմա առաջարկում է այն հանձնել Ռուսաստանին, Հակոբյանն այդպես էլ որևէ կոնկրետ պատասխան չտվեց՝ փոխարենը նշեց, որ ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի, այդ լուծումն է տեսնում:

Լրագրողներից մեկը հետաքրքվեց , թե ինչո՞ւ է ինքը Հայաստանում խոսում ռուսերեն, երբ ՀՀ պետական լեզուն հայերենն է: Գլխավոր մարքսիստը պատասխանեց, որ ռուսերեն արտահայտությունները նախընտրում է ցիտել ռուսերեն․ «Ես նաև թուրքերեն գիտեմ և ցիտում եմ»։

Բանախոսը հավելեց, որ վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում ոչինչ չի ստորագրվելու․ «Վիլնյուսում ոչինչ չի ստորագրվելու` ինչպես մերոնք են ուզում ինչ-որ ձևով շնանալ Եվրոպային: Կա շնություն, որ տնաքանդություն չէ, կա շնություն, որ փրկություն է»:

Իսկ երբ լրագրողները երկրի գլխավոր մարքսիստին մեղադրեցին Ռուսաստանին շնանալու մեջ, նա ասաց, որ ինքը ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ Ռուսաստանին երբեք չի շնացել, պարզապես իր կարծիքն է հայտնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում