Ֆինլանդիայի կառավարությունը որոշում է ընդունել 2018 թվականին սկսելու անվերապահ բազային եկամտային վճարումներ 2000 գործազուրկ քաղաքացիների համար, հայտնում է CNBC-ն։
Հաղորդվում է, որ վճարը կշարունակվի, եթե նույնիսկ ստացողներն աշխատանքի անցնեն։ Վճարումները չեն հարկվում։

Նշվում է, որ վճար ստացողներն ընտրվել են պատահականության սկզբունքով, 25-58 տարեկան ֆինն քաղաքացիների շրջանում, ովքեր նոյեմբերի դրությամբ աշխատանք չեն ունեցել։ Վճարներից հրաժարվել նրանք չեն կարող։
Նման նախաձեռնություններ անցկացվում են մի շարք արևմտյան երկրներում։ Այսպիսով, Գերմանիայի կառավարությունը 2014 թվականից 26 քաղաքացիների վճարում է ամսական 1000 եվրո։ Նման փորձեր են ծրագրված նաև Հնդկաստանում և Նիդերլանդներում։








































