Միջադեպը տեղի է ունեցել Նգորոնգորոյում՝ Տանզանիայի ազգային այգում։ Պատահական անցորդները հասցրել են այն տեսանկարել։

Շունը ամենայն հավանականությամբ պատկանում է մասաիներին, որը հիմնականում Քենիայում և Տանզանիայում բնակվող կիսաքոչվոր ժողովուրդ է։ Նրանց գյուղը երևում է տեսագրության ֆոնին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է խիզախ պահապանը սկզբում բարձր հաչում վայրի կատուների զույգի վրա հեռվում, իսկ հետո կատաղի ձևով հարձակվում արուի վրա,– գրում է Daily Mail-ը։









































