Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը հավանության է արժանացրել դիրիժոր Ռիկարդո Շայայի թեկնածությունը՝ երաժշտական ղեկավարի պաշտոնում, որը վաղաժամկետ որոշել էր լքել Դանիել Բարենբոյմը:
Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Շայայի թեկնածությունը հոկտեմբերի 31-ին քննարկվել է երաժիշտների հետ:
Լա Սկալայի ապագա գլխավոր տնօրեն Ալեքսանդր Պերեյրայի հետ հանդիպմանը հաջակցություն Շայայի հանդես է եկել երաժիշտների մեծ մասը:
Պարբերականի տվյալով՝ Պերեյրան հավաստիացրել է, որ Շայայան լավագույն ընտրությունն է:
Դանիել Բարենբոյմի՝ Լա Սկալայի հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ., սակայն նա թատրոնը որոշեց թողնել 2014-ին՝ դա բացատրելով իր զբաղվածությամբ:
Մասնավորապես, նա ծրագրում է իր ժամանակը տրամադրել Իսրայելի ու Պաղեստինի երաժիշտների համար ակադեմիայի ստեղծմանը:
Ռիկարդո Շայան ներկայում ղեկավարում է Լայպցիգի Գևանդհաուս թատրոնը: