Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Պետությունը կմկմալով հանձնողները

Մոլդովայի մայրաքաղաքում, ըստ տարբեր գնահատականների, մի քանի տասնյակից մինչև ավելի քան 100 հազար մարդ հավաքվել է հանրահավաքի և աջակցություն հայտնել եվրաինտեգրացիայի կուրսին՝ իշխանություններից պահանջելով դիմակայել ներքին և արտաքին ճնշումներին և չնահանջել:

Սա, անկասկած, Մոլդովայի պատասխանն էր Ռուսաստանից հնչող ճնշումներին, որոնք ունեն և արտաքին, և, բնականաբար, ներքին դրսևորումներ, այսինքն՝ Մոլդովայում ռուսական քաղաքականության, այսպես ասած, «առաքյալների» միջոցով, մինչև անգամ Մերձդնեստրի հարցի շահարկմամբ:

Նման պատասխանն իսկապես ազդեցիկ է, և այս տեսանկյունից Հայաստանում շատերը կարող են ինչ-որ առումով նաև նախանձել այս պատասխանին: Խնդիրն այն է, որ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին սեպտեմբերի 3-ի խայտառակ հայտարարությունից հետո սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության օրը կազմակերպված երթին մասնակցեցին հազիվ մոտ 2000 մարդ, ընդ որում՝ նրանց մի մասն էլ հետագայում դեմ արտահայտվեց երթը ընդդեմ ՄՄ-ին միանալու որոշում որակելուն:

Այսինքն՝ Հայաստանում հաջակցություն երկիրը եվրոպական ընտանիքին ինտեգրելու գաղափարի փողոց դուրս եկավ հազիվ 1000-ից մի քիչ ավելի մարդ: Իհարկե, այս մարդիկ կազմում են Հայաստանի հասարակության որակական մասը և միգուցե նաև այդ որակական մասում մեծամասնությունն են՝ չգիտենք, պետք է սոցիոլոգիական հարցում իրականացնել հստակ պատկերի համար, սակայն ընդհանրապես փաստն այն է, որ Հայաստանում կապիտուլյացիան այդպես էլ չարժանացավ հասարակական դիմադրության:

Ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ չփորձեց բողոքի գոնե ձևական հանրահավաք անցկացնել՝ այն դեպքում, երբ հայ-թուրքական գործընթացների դեմ Դաշնակցությունը գրեթե ամեն օր էր հանրահավաք ու երթ կազմակերպում և արտգործնախարարի հրաժարականը պահանջում: Թեև սկզբից Սերժ Սարգսյանին չխանգարելու մասին հայտարարեց նաև ՀԱԿ-ը, այնուհանդերձ՝ հետագայում ՀԱԿ-ն էլ հանրահավաքներով իր մտահոգություններն էր արտահայտում զարգացումների վերաբերյալ:

Սակայն ՄՄ-ի պարագայում ոչ ոք, նույնիսկ արևմտամետ համարվող «Ժառանգությունը» չփորձեց քաղաքական պատասխանատվություն ստանձնել բողոքի զանգվածային ակցիա իրականացնելու համար և պահանջելու, որ Հայաստանի իշխանությունները չզիջեն երկրի ինքնիշխան իրավունքը Ռուսաստանին: Եվ սա այն «Ժառանգությունը», որն ամիսներ առաջ երկրում, պաշտոնական տվյալներով, 500 հազար ձայն էր տարել իր նախագահական թեկնածուի միջոցով, և որը փորձում էր «Բարևի» հեղափոխություն անել, և որի հաղթող թեկնածուն հետո հայտարարեց «Նոր Հայաստան» շարժում ձևավորելու մասին:

Նախընտրական ժամանակաշրջանում ԲՀԿ-ականները ոչ միայն իրենց հանրահավաքներն էին կազմակերպում, դեռ մի բան էլ ՀԱԿ-ի հանրահավաքներին էին աջակցում իրենց մասնակիցներով, իսկ ահա սեպտեմբերի 3-ի խայտառակ որոշման դեմ հանրահավաք կազմակերպելու կես փորձ նույնիսկ չեղավ:

Դե, իսկ իշխանությունների մասին խոսելն իսկ ավելորդ է: Նրանք, որ նախընտրական շրջանում իրենց հանրահավաքներին կարող էին ամբողջական գյուղեր տեղահանել և բերել Երևան կամ այլ քաղաքներ, սեպտեմբերի 3-ից և առաջ, և հետո բերանները ջուր առած անընդհատ նույն բանն էին կրկնում՝ անվտանգության և ինչ-որ տնտեսական շահերի մասին՝ իրենք էլ չիմանալով, թե ինչի մասին են խոսում, որովհետև իմացող մարդը մեկ-երկու հոդաբաշխ մանրամասն կներկայացներ իր այդ ասածների վերաբերյալ:

Ահա այս ֆոնին Մոլդովայում տեղի ունեցածը, եթե նույնիսկ իշխանությունների կազմակերպածն էր, իսկապես նախանձելի է: Թող Հայաստանում էլ իշխանությունները կազմակերպեին: Ավելին՝ արժանապատիվ իշխանություններն ընդդիմությունից ավելի շատ շահագրգռվածություն պետք է ունենային նման ձևով ռուսական ճնշումներին հակադրվելու հարցում, որովհետև երեքուկես տարի իրենք էին բանակցել Եվրոպայի հետ, և իրենք էին հայտնվելու խայտառակ իրավիճակում:

Բայց նրանք գերադասեցին խայտառակությունը՝ երեքուկես տարի հետո գերադասեցին ողջ աշխարհին ներկայանալ որպես կամազուրկ մարդիկ, գերադասեցին կմկմալը, գերադասեցին պետությունը հանձնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում