Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

«Այս նամակը պահեք ձեր Եվրոպայում. Հայաստանում դրա կարիքը չկա»

Օրեր առաջ մի շարք սփյուռքահայ արվեստի գործիչներ, այդ թվում՝ Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, կոչ են արել պաշտպանել Հայաստանում միասեռականների իրավունքները:

Այս հարցի շուրջ այսօր ասուլիսին իրենց տեսակետները հայտնեցին քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը և գրականագետ Արտեմ Հարությունյանը:

Արտեմ Հարությունյանի հավաստմամբ՝ նամակի հեղինակները իրենց միլիոնանոց արժողությամբ տաքուկ սենյակներում նստած՝ խորհուրդ են տալիս, թե արվամոլությունը վատ բան չէ՝ մոռանալով, որ մեզ ուրիշ նամակներ են պետք. «Էգոյանը թող լավ ֆիլմեր նկարի, օրինակ վերցնի հրեա ռեժիսորներից, ովքեր ցեղասպանությունը պատկերելու համար քարը քարին չեն թողնում»:

Նրա հավաստմամբ՝ միասեռականներին ամենախիստ ձևով դատապարտելը ճիշտ չէ, քանի որ նրանց դատապարտելով՝ վերածում ենք գազանի: Պարզապես պետք է դպրոցներում մտցվի սեռական դաստիարակության առարկա, որպեսզի երեխաները ճիշտ սեռական դաստիարակություն ստանան և հետագայում շեղումներ չունենան:

Ասուլիսի մյուս բանախոս Ֆերդինանդ Առաքելյանն էլ հավելեց, որ այս թեմայի մասին խոսելիս հիշում է 90-ականները, երբ Հայաստանը պայքարում էր տուբերկուլյոզի դեմ, և հիվանդությունը չտարածելու համար այդ հիվանդներին մեկուսացնում էին. «Մենք չենք կարող միասեռականությունն ընդունել, դա հակաբարոյական է, ավելի սարսափելի, քան թմրամանիան»:

Նրա կարծիքով՝ նամակը միտում ունի. եթե միտում չունենար, չէին գրի: Բանախոսը նշեց, որ հնարավոր է՝ դա գրված լինի Հայաստանից ինչ-որ մեկի խնդրանքով: «Այս նամակը պահեք ձեր Եվրոպայում. Հայաստանում դրա կարիքը չկա»,- նշեց նա՝ հավելելով, որ դա աղանդների տրամաբանական շարունակությունն է և միայն մի միտում ունի՝ խարխլել պետության հիմքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում