Sunday, 12 05 2024
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ալիևի «պյուռոսյան հաղթանակը». ինչու է Բաքուն խոսում բանակցելու, ոչ թե պատերազմի մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում ընթացող խաղաղ բանակցությունները ղարաբաղյան հարցի շուրջ 2017 թվականին էլ էական տեղաշարժ չառաջացրին հիմնախնդրի կարգավորման գործում, և Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հրապարակայնորեն է խոստովանում, որ վերջին երկու տարիներին Հայաստանը և Ադրբեջանը չեն բանակցում հակամարտության կարգավորման կետերի շուրջ օբյեկտիվ պատճառներով` նկատի ունենալով ռազմական ճակատում ստեղծված լարվածությունը և հակամարտության վերսկսման վտանգները:

Բանակցությունների նպատակը

2016 թ. ապրիլյան կռիվներից հետո բանակցությունները հիմնականում միտված են հակամարտող զորքերի շփման գծում ռազմական լարվածության թուլացմանը և նոր բախումների կանխարգելմանը: Համենայնդեպս, այդպիսին է Հայաստանի, Արցախի և Մինսկի խմբի միջնորդների մոտեցումը: Այսպիսով, ոչ մասնագիտական աչքով հարցին նայող մարդկանց տեսանկյունից՝ լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի բնակչությունը, թե ընդհանրապես միջազգային հանրությունը, խնդրի լուծման հարցում լուրջ առաջընթաց չկա, որովհետև խնդրի լուծում ասելով՝ հասկանում ենք այնպիսի համաձայնություն միջնորդների և հակամարտող բոլոր կողմերի միջև, որը կգոհացնի բոլորին: Բայց, իհարկե, ամեն ինչ հարաբերական է, և առաջընթացը ևս կարող է հարաբերական լինել: Այս կոնֆլիկտը և դիվանագիտական-քաղաքական զարգացումները դրա շուրջ, որոնք պայմանականորեն կարող ենք կոչել ղարաբաղյան գործընթաց, նման է կենդանի օրգանիզմի: Եվ խնդրի վերջնական լուծման անհնարինության պայմաններում կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր խնդիրները լուծել, բարելավել իր դիրքերը:

Կարևորը մեկնաբանությունն է, ոչ թե փաստերը

Այսպիսով, խնդիրը չի լուծվում, և այս իրավիճակում կողմերը շարունակում են հակամարտել թե՛ ռազմական և թե՛ դիվանագիտական-քաղաքական ճակատներում: Գործընթացն այնքան բարդ է և բազմաշերտ, և տեղեկություններն էլ այնքան աղքատիկ են փակ ռեժիմով ընթացող բանակցությունների մասին, որ դա լայն դաշտ է ստեղծում, որպեսզի հակամարտող կողմերը և հատկապես հիբրիդային պատերազմին մեծ կարևորություն հատկացնող Ադրբեջանը դիմեն տարբեր շահարկումների և գործընթացը ներկայացնեն իրենց ցանկալի պատկերով: Կարևորն այստեղ ոչ թե փաստերն են, այլ մեկնաբանությունը, թե ինչպես և ինչ շեշտադրումներով կներկայացնես բանակցությունները կամ, ինչպես ամերիկացիներին են ասում, ինչպե՞ս «կծախես» դա սեփական բնակչությանը: Հիշենք, որ ղարաբաղյան հարցը թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում շատ կարևոր, իսկ երբեմն էլ վճռական դեր խաղացող ներքաղաքական գործոն է: Սա, իհարկե, քննարկման այլ թեմա է, բայց ընդունենք այս հանգամանքը որպես որոշակի ճշմարտություն և վերադառնանք նախորդ հարցին:

Ալիևի ամանորյա երազանքը

Ահա այս իրավիճակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական նմանատիպ հայտարարությունն է արել 2018 թ. իր ամանորյա ուղերձի ժամանակ՝ ասելով, թե Ադրբեջանը 2017 թ. ամրապնդել է իր դիրքերը այս հարցում, և «Հայաստանը միացել է բանակցություններին, չնայած որ նախկինում նախապայմաններ էր առաջ քաշում»:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի խոսքերը՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ալիևի հայտարարությունը տրամաբանական է: Նա Նոր տարվա իր ամփոփիչ ուղերձում փորձել է որոշակի արդյունք ցույց տալ ադրբեջանական հասարակությանը, բայց նման գնահատականներն իրականում պետք է հիմնավորված լինեն որոշակի փաստերով, իսկ փաստեր չկան, և Ալիևը չի էլ կարող ներկայացնել նման փաստեր:

«Ալիևը 2017 թ. ընթացքում և նաև 2016-ի երկրորդ կեսին ստիպված է եղել դիմակայել միջազգային ճնշումներին՝ կապված ապրիլյան ագրեսիայի և բանակցային գործընթացը տապալելու հետ: Հետո նաև փորձում էր արդարացումներ գտնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և ըստ էության, խուսափում էր ընդհանրապես բանակցային գործընթացը վերսկսելուց: Բայց մենք տեսնում ենք, որ Ալիևը մեկուսանում է, նրա նկատմամբ ճնշում են գործադրում և ստիպում են, որ գա հանդիպման, և այդ հանդիպումն էլ անցավ այն օրակարգով, որը մշակել էր հայկական կողմը, այսինքն՝ նորից խոսվում է սահմանային լարվածությունը թուլացնելու և ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման մասին, և տեսանք, որ 2017 թ. վերջին Ալիևը ստիպված եղավ հրաժարվել լարվածություն հրահրելուց: Այս տեսակետից կարծում եմ, որ 2017 թվականն ավելի է խորացրել անդունդը Ալիևի և միջազգային հանրության միջև: Հետևաբար ճիշտ չէ այն պնդումը, թե 2017-ը հաջող տարի էր Ադրբեջանի համար: Սա թերևս պետք է ընդունենք որպես Ալիևի ամանորյա երազանք և իր հասարակությանն ինչ-որ արդյունք ցույց տալու ցանկություն»,- մեկնաբանեց քաղաքագետը:

Ճի՞շտ էր Ժնև գնալը

Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է, որ Հայաստանի ղեկավարությունը համաձայնել է մասնակցել նախագահների մակարդակով Ժնևում հոկտեմբերի 16-ին Մինսկի խմբի հովանու ներքո կազմակերպված հանդիպմանը զուտ այն պատճառով, որպեսզի պահպանվի խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը և Երևանի ու Մինսկի խմբի միջնորդների միջև ձևավորված փոխըմբռնումը, և այս իմաստով սխալ կլիներ մերժել Մինսկի խմբի համանախագահների առաջարկը:

Ի՞նչն է զսպում ագրեսորին

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ Ադրբեջանի ռազմական ակտիվության զսպման վրա ազդել են բոլոր գործոնները՝ թե՛ հայկական կողմի ավելի արդյունավետ պաշտպանությունը առաջնագծում, թե՛ միջազգային ճնշումներն Ադրբեջանի նկատմամբ վերջին շրջանում և ներքին խնդիրներն այդ երկրում և թե՛ միջնորդների դիրքորոշումը, իսկ ավելի ճիշտ՝ նոր ռազմական հարձակում ձեռնարկելու Բաքվի մտադրությանը հավանություն չտալը:

«Ամեն ինչ պետք է դիտարկել նույն տրամաբանության մեջ: Ալիևը տեսնում է, որ իր քաղաքականության պատճառով հայկական կողմը կարծրացնում է իր դիրքորոշումը, և 2017 թվականը դրա ապացույցներից մեկն էր: Օրինակ, եթե մինչ այս հայկական կողմը խոսում էր զիջումների մասին, պնդում էր միայն Լաչինի միջանցքը պահպանելու վրա, հիմա ասում է, որ չենք զիջելու բոլոր այն տարածքները, որոնց զիջումը կարող է սպառնալիք առաջացնել Արցախի անվտանգության համար»:

Նախընտրական ստեր

Ալիևը մի կողմից փորձում է ադրբեջանական կողմի գործողությունները ղարաբաղյան պրոցեսում ներկայացնել որպես Բաքվի հաջողությունն ու հաղթանակը, բայց մյուս կողմից, կարծես, ավելի քիչ է հոխորտում, կոշտ, ռազմատենչ հայտարարություններ անում Ղարաբաղը ռազմական ճանապարհով գրավելու մասին: Փաստացի նա խոսում է բանակցելու իր ցանկության, ոչ թե պատերազմ սկսելու մասին: Իսկ մինչ այդ իրադրությունը շփման գծում վերջին ամիսներին էապես հանդարտվել է: Ինչո՞վ է սա բացատրվում:

Պատասխանելով հարցին՝ Հ. Մելիք-Շահնազարյանը հիշեցրեց, որ 2018 թ. ընտրական տարի է Ադրբեջանի համար, և Ալիևը, բնականաբար, փորձելու է այս ընթացքում անընդհատ ցույց տալ իր իշխանության ձեռքբերումները, եթե անգամ դրանք չկան:

«Այս պահից սկսած՝ դա քարոզարշավի մի մաս է կազմում: Հիմա Ադրբեջանում սուտ խոսելու սեզոնն է բացվում, և Ալիևը կօգտվի այդ առիթից՝ իրեն դրական կերպարով ներկայացնելու համար: Այդպես նա լուծում է 2018 թ. հետո իր իշխանության ապահովման խնդիրը»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Չսերտված դասեր

Անշուշտ, Ադրբեջանի ղեկավարությունը հաճախ է, մեղմ ասած, անհեթեթ ու քննադատության համար շատ խոցելի հայտարարություններ անում թե՛ ղարաբաղյան հարցի և թե՛ ընդհանրապես Հայաստանի ու հայության մասին: Փաստարկները թույլ են, խեղաթյուրված, ինչպես քաղաքական գործիչներն են սիրում ասել՝ «կոնտեքստից կտրված»: Դրանք կարելի է ժամերով ծաղրել և քննադատել: Բայց մյուս կողմից, պետք չէ մոռանալ, որ այսքանով հանդերձ՝ հայկական կողմն էլ «քննադատության տեղ» ունի: Որքան էլ թույլ են Ալիևի այն պնդումները, թե Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը ղարաբաղյան հարցում 2017 թ., ու որքան էլ Հայաստանի և Արցախի զինված ուժերը դրվատանքի արժանի աշխատանք են կատարել վերջին մեկուկես տարիներին՝ հայկական կողմի պաշտպանությունն ամրապնդելու և հակառակորդի նոր ագրեսիան կանխելու ուղղությամբ, այնուամենայնիվ կարծում ենք, որ պաշտոնական Երևանը չկարողացավ պատշաճ կերպով օգտագործել Ադրբեջանի կողմից հայության դեմ հետևողականորեն իրականացվող ատելության
քաղաքականության և դրա ամենավառ դրսևորումներից մեկի՝ 2016 թ. ապրիլյան ագրեսիայի փաստը՝ հիմնախնդրի կարգավորումը իրավական դաշտ տեղափոխելու և հակամարտության կարգավորման՝ ավելի քան 10 տարի առաջ ընդունված սկզբունքները վերանայման ենթարկելու, այս խնդրի լուծման միջազգային ընկալումները փոխելու նպատակով: Ավելի պարզ ասած՝ մեր առաջնահերթ խնդիրը պետք է լիներ և պետք է լինի ապացուցել, հիմնավորել, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ոչ թե տարածքների, այլ Ղարաբաղի բնակչության բնական իրավունքների իրացման և պաշտպանության մասին է, որ Ղարաբաղի հայությանը սպառնացող ֆիզիկական բնաջնջման պայմաններում առաջնահերթ քայլը ոչ թե Ադրբեջանի «տարածքների վերադարձն է» կամ հայկական զորքերը «օկուպացված շրջաններից» դուրս բերելը՝ ինչպես Ադրբեջանն է պնդում՝ որպես նախապայման, այլ Արցախի բնակչության անվտանգության ապահովումը՝ արցախցիների ինքնորոշման իրավունքի և Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման միջոցով: Ի հեճուկս նման սպասումների՝

Հայաստանի նախագահը 2017 թ. հուլիսին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի եթերում հայտարարեց, որ «ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո մեր սկզբունքային դիրքորոշման մեջ որևէ նոր մոտեցում չկա»: Ճիշտ է, հայկական կողմը շարունակում է պնդել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, որպեսզի նվազեցվի լարվածությունը շփման գծում, և կանխվեն հետագա բախումները, և բացի այդ, հայ իրավապաշտպանները նախորդ տարի դիմել են Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած հանցագործությունների ուսումնասիրության հայցով, բայց այս քայլն առայժմ չի դարձել Հայաստանի դիվանագիտական քաղաքականության մի մասը: Այս տեսանկյունից Հայաստանն էլ չի կարող պարծենալ իր դիվանագիտական հաղթանակներով 2017 թ. ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում