Սաքսոնիա-Անգալտի Բեննդորֆ գյուղում ոստիկանությունը երեքշաբթի երեկոյան երկու մահացած երեխա է հայտնաբերել սառցախցիկում: Երեխաների 46-ամյա մայրը՝ Շտեֆֆի Ս.-ն, ձերբակալվել է:
Ոստիկանության տեղեկությամբ՝ իրենց հայտարարությամբ դիմել է կնոջ նախկին ընկերը՝ Ուվե Ու.: Սակայն նա ասել է միայն մեկ երեխայի մասին: Երբ իրավապահները դեպքի վայր են ժամանել, հայտնաբերել են երկրորդ երեխան, հայտնում է bild.de-ն:
Հայտնի է դաձել, որ ձերբակալված մայրն ապրել է 15-ամյա դստեր հետ: Նախկին ընկերոջ հետ նա ապրել է ավելի քան 20 տարի, նրանք ավագ որդի ունեն: Շտեֆֆին որպես բուժքույր է աշխատել և տառապել է իմունոդեֆիցիտով: Մեկ տարի նա հիվանդանոցում է եղել, նախատեսվել է 2018 թ. դիալիզ սկսել:
Ինչից են մահացել երկու երեխաները և արդյոք ողջ են եղել ծնվելուց հետո՝ առայժմ հայտնի չէ: Սակայն հետաքննիչները խոսում են սպանության մասին: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:










































