Ոչ ոք չէր հավատում, որ Հարմոնի Ռոուզը կկարողանա ողջ մնալ այն բանից հետո, երբ ինն ամսական հասակում հիվանդացավ մենինգիտով։ Նա զրկվեց ոտքերից և ձեռքերից, բայց չնայած դրան, կյանքի նկատմաբ սերը նա չկորցրեց։ Պրոթեզների օգնությամբ նա կարողանում է ինքնուրույն քայլել, իսկ վերջերս նույնիսկ սառույցի վրա է կանգնել, – հաղորդում է Metro-ն։

Պրոթեզների վրա հատուկ տակդիր է հարմարեցվել, որը թույլ է տալիս երեխային սահել։ Ռոուզի ծնողները պատմել են, որ մինչ այդ աղջիկը տհաճությամբ է կրել պրոթեզները, բայց հիմա, ամանորյա սահադաշտի պատճառով, հրաժարվում է դրանք ոտքից հանել։
Փոքրիկին փրկելու համար բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա ձեռքերը, ոտքերը և նույնիսկ քթի ծայրը։ Բարեգործական կազմակերպությունների շնորհիվ աղջիկը գրեթե միանգամից ստացել է պրոթեզները և սկսել է սովորել քայլել։ Այժմ նա կարողանում է ինքնուրույն ուտել և խաղալ։

«Գոյություն չունեն «չեմ կարող» բառերը։ Հարմոնին և իր ընտանիքը բոլորին մաղթում են ուրախ Սուրբ Ծնունդ և ամենայն բարիք 2018 թվականին»։










































