Կոլումբիայի Մեդելին քաղաքում 38-ամյա Կարոլինա Կաստանիոն մահացել է այն բանից հետո, երբ որոշել է գումար խնայել 5-րդ կետի մեծացման վրա և համաձայնել պլաստիկ վիրահատության հենց վարսավիրանոցում։ Սիլիկոնե իմպլանտներից բացի, այնտեղ անհայտ հեղուկ են լցրել, հայտնում է Metro-ն։

Երբ Կարոլինան սկսել է իրեն վատ զգալ, սրահի աշխատակիցներն անհապաղ շտապօգնություն են կանչել և հրատապ հոսպիտալացրել նրան, սակայն հիվանդանոցի ճանապարհին 2 երեխաների մայրը մահացել է։
Ոստիկանության տվյալներով՝ սա քաղաքում ընդհատակյա պլաստիկ վիրաբուժության պատճառով մահվան արդեն 6-րդ դեպքն է։

Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։ Գեղեցկության սրահի տերը ձերբակալվել է, իսկ նրա հաստատությունը՝ փակվել։









































