Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

«Մենք փոքր մարդ ենք, երկրի նախագահը ոնց ասի, էդպես էլ անում ենք»

2018 թվականին նույնպես կշարունակվի համայնքների խոշորացման ծրագիրը։ Արդեն իսկ նշանակված են ընտրությունների օրերը։ Առաջինը գարնանն է՝ մարտի 3-ին, և ընդգրկելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի համայնքները։ Նույն օրը Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ են։ Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել նաև 2018 թվականի հունիսի 10-ը և 2018 թվականի հոկտեմբերի 21-ը։

Մարտի 3-ին ընտրություններ են հիմնականում Արարատի մարզի համայնքներում։ Նշենք, որ Արարատի մարզում դեռևս խոշորացում չի եղել։ Համայնքների ղեկավարները մեզ հետ զրույցում ասում էին, որ դեռ հստակ չէ, խոշորացում կլինի՞, թե՞ ոչ։ Հստակ է միայն, որ նշանակված ընտրությունները համայնքի ղեկավարի ընտրություններ են։ «Փաստացի, համայնքներում հերթական ընտրություններ են, բայց մեր ունեցած ինֆորմացիայիով պետք է որ խոշորացում լինի։ Բայց մենք դեմ չենք, թող խոշորանա, ինչքան խոշորանա, էնքան լավ կլինի։ Որ խոշորացվի, մարդիկ կզգաստանան, լավ կաշխատեն, նորմալ ծառայություններ կմատուցեն ժշողովրդին։ Իմ կարծիքով՝ խոշորացումը կտանի ճիշտ աշխատելուն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Հայանիստ համայնքի ղեկավար Բալաբեկ Սարկիսյանը։ Նրա խոսքերով՝ եթե խոշորացում էլ լինի, նույն ղեկավարը նույն ձևով կաշխատի։ «Էն համայնքի ղեկավարները, որոնք 1000 բնակիչ ունեն, ղեկավարում են, նույն հաջողությամբ կղեկավարեն նաև միավորված 10 համայնքների 10 հազար բնակչի։ Մենք պետք է նորմալ ծառայություն մատուցենք։ Եթե մենք նորմալ մեր տեղում լինենք, նորմալ աշխատենք, ժողովրդին ծառայություն մատուցենք, ապա ես պրոբլեմ չեմ տեսնում։ Օրինակ՝ մեր համայնքի նախկին ղեկավարը 23 տարի աշխատել էր և համայնքը փոշիացրել էր, իսկ հիմա կարող եք այցելել ու տեսնել ինչ վիճակ է։ Փողոցները լուսավոր են, բարեկարգված։ Մանկապարտեզները բացվել են, գույք ենք ձեռք բերել։ Ասածս այն է, որ եթե ամեն ղեկավար պետության տրամադրած գումարները նպատակային ծախսի, իր աշխատանքը կատարի, ապա ոչ մի բնակիչ չի բողոքի խոշորացումից»,- ասաց Սարկիսյանը։

Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի ղեկավար Ռազմիկ Ալավերդյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սպասվող ընտրությունները հերթական են։ Չգիտեն՝ համայնքները կխոշորացվե՞ն, թե՞ ոչ։ «Մենք ի՞նչ իմանաք, մենք փոքր մարդ ենք։ Տենց հարցերով երկրի նախագահին պիտի զանգեք։ Մենք դեռ ոչ մի բան չգիտենք»,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ իր համար մեկ է՝ կխոշորացվի համայնքը, թե ոչ։ «Երկրի նախագահը ոնց ասի, էդպես էլ անում ենք։ Ուրիշ բան չունեմ ասելու»,- եզրափակեց համայնքապետը։

Նորամարգի համայնքապետ Սարգիս Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «խոշորացումը շատ լավ բան է», բայց իրենք դեռ չգիտեն՝ կխոշորացվի՞ իրենց համայնքը, թե՞ ոչ։ «Չնայած պարտադիր պայման է, բոլոր համայնքներում էլ պետք է խոշորացումը լինի։ Էնքան լավ-լավ բաներ կա խոշորացման մեջ։ Բյուջեն մեկ ընդհանուր կլինի, համայնքները հավասարաչափ կզարգանան։ Ոչ թե հիմիկվա պես՝ մեկն ասֆալտապատ ճանապարհ ունի, զարգանում է, մյուսը քարուքանդ վիճակում է»,- ասաց Գալստյանը։

Վերջինիս խոսքերով՝ հնարավոր կլինի ապահովել այդ համամասնությունը, որ բոլոր համայնքները հավասարապես զարգանան։ «Նախկինում գոյություն ունեին գործկոմներ և էլի այդպիսի միացյալ գյուղսովետներ։ 5-6 գյուղ միացված էին իրար։ Ես դա հիշում եմ։ Այդ ժամանակ բոլորն էլ համամասնորեն, հավասարապես զարգանում էին։ Բնակչության թվից ելնելով ծրագրեր էին իրականացվում։ Հիմա էլ նույն բանին ենք գնում։ Հետ ենք գնում, բայց ցանկալի է, որ հին ժամանակների պես պահպանվի համամասնությունը»,- եզրափակեց Նորամարգի համայնքապետը՝ հավելելով, որ եթե ամեն ինչ նորմալ արվի, ապա ոչ մի գյուղացի էլ չի դժգոհի, բողոքի։

Հիշեցնեք, որ համայնքների խոշորացմանն աջակցող երեք դոնոր կազմակերպությունները՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, Շվեյցարիայի զարգացման համագործակցությունը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը վերջերս հրապարակել էին խոշորացված համայնքներում կատարած ուսումնասիրության արդյունքները և խոշորացման հետագա գործընթացը բարելավելու նպատակով կառավարությանն ուղղված առաջարկները: Զեկույցում ամրագրված է, որ խոշորացման արդյունքում նախնական ձևավորված փնջերը ենթարկվել են պարբերական փոփոխության և լրացումների, որի ժամանակ անտեսվել է խոշորացվող համայնքների կարծիքը հաշվի առնելու իրավական պահանջի կատարումը: Ասել է թե՝ հաշվի չեն առնվել խոշորացվող համայնքների կարծիքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում