Sunday, 28 04 2024
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով

Իսրայելը և ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողությունների համատեղ ծրագիր են մշակել. ԶԼՄ-ներ

Իսրայելական հեռուստատեսության 10-րդ ալիքը, հղում անելով իր աղբյուրներին Վաշինգտոնում, հայտնում է, որ Սպիտակ տանը գաղտնի բանակցությունների ժամանակ Իսրայելը և ԱՄՆ-ը մշակել են գործողությունների համատեղ ծրագիր Իրանի դեմ:

Հաղորդվում է, որ դեկտեմբերի 12-ին Սպիտակ տուն է ժամանել պատվիրակություն Իսրայելից, որը գլխավորել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մեիր Բեն-Շաբաթը: Իսրայելցիները հանդիպել են ամերիկյան բանակցային խմբի հետ, որը գլխավորել է Հերբերտ Մաքմասթերը՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:

Երկօրյա բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են 3 համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որոնցից յուրաքանչյուրի առաջ որոշակի նպատակ կլինի:

Նշվում է, որ առաջին խումբը պատասխանատու կլինի Իրանի միջուկային ծրագրին դիմակայելու համար: Այդ խմբի անդամները կորոշեն՝ ինչպես կարելի է ուժեղացնել Թեհրանի միջուկային ծրագրի վերահսկողությունն առկա համաձայնագրի շրջանակներում, նաև ինչ դիվանագիտական ջանքեր կարելի է ձեռնարկել այդ համաձայնագրից դուրս: Խումբը պատասխանատու կլինի նաև գաղտնի գործողությունների համար, որոնց նպատակը կլինի Թեհրանի ձեռքում միջուկային զենքի հայտնվելը թույլ չտալը:

Երկրորդ խումբը պետք է սահմանափակի Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանի վրա և խոչընդոտի «Հզբոլլահի» և տարածաշրջանում այլ ահաբեկչական խմբավորումների հետ նրա կապերին: Այն նաև պատասխանատու կլինի գործողությունների ծրագրի համար, որն ուժի մեջ կմտնի Սիրիայում քաղաքացիական պատերազմի վերջից հետո:

Երրորդ խմբի գործունեությունը կենտրոնացած կլինի Թեհրանի հրթիռային ծրագրի վրա:

10-րդ ալիքը նշում է, որ պաշտոնական աղբյուրները Երուսաղեմում հաստատել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև Իրանի վերաբերյալ ռազմավարական պայմանավորվածություններ կան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում