Հայաստանում համապատասխան պատժամիջոցնե են սահմանվում՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար։
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին»
ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:









































