Սովից մահացած կնոջ սառած մարմին է հայտնաբերվել փոքր սենյակում, որտեղ 15 տարի նրան պահել են ծնողները: Այդ ամբողջ ժամանակ Այրին ապրել է խցում և սնունդ է ստացել շաբաթական մեկ անգամ: 55-ամյա Յասուտակա և 53-ամյա Յուկարի Կակիմոտոները խոստովանել են սեփական դստեր հանդեպ սարսափելի ոտնձգության մեջ իրենց մեղքը, հայտնում է Mirror-ը:
Ծնողների խոսքով՝ իրենք Այրիին փակել են խցում, քանի որ իրենց թվացել է, որ աղջիկը հոգեկան խնդիրներ ունի, որոնց պատճառով դարձել է հակված բռնության: Ամուսինները մահացածի մարմինը գտել են դեկտեմբերի 18-ին, բայց այդ մասին ոստիկանությանը հայտնել են միայն 5 օր անց՝ դստեր կողքին լինելու համար:

Գտնելու պահին 33-ամյա Այրիի քաշը 19 կգ է եղել 145 սմ հասակի դեպքում: Ծնողների հայտարարության մեջ, որը հրապարակել է Ճապոնիայի Օսակա քաղաքի ոստիկանությունը, ասվում է. «Մեր աղջիկը հոգեպես հիվանդ էր, 16 կամ 17 տարեկանից նա հակված դարձավ բռնության, այդ պատճառով մենք նրան սենյակի ներսում էինք պահում»: Դրա համար նրանք տարածքում հատուկ երկու դուռ են տեղադրել և հսկող տեսախցիկներ: Ներսում նաև եղել է ինքնաշեն զուգարան և խողովակ, որի մեջ ջուր է հասել:
Մահացածի ծնողները կալանքի տակ են:










































