Մեծ բազմություն է շարժվել Այութհայա հին քաղաքի ուղղությամբ: Միջնադարում այն եղել է Թայլանդի մայրաքաղաքը, հայտնում է glavnoe.ua-ն:

Շքերթը գլխավորել են 4 փիղ Սանտա-Կլաուսի կոստյումով: Կենդանիները գնացել են տեղի դպրոցներից մեկը՝ երեխաներին սուրբ ծնունդի առթիվ շնորհավորելով:
Փղից նվեր ստանալը ոչ միայն ընդունված է, այլև պատվաբեր: Այդ կենդանիները Թայլանդում սուրբ են:







































